Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-30-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 16 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 98. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 98. Պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին ընդհանուր դրույթները

1. Պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա բռնագանձում տարածվում է, եթե՝

1) դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ.

2) բռնագանձվում են պարբերական վճարումներ։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների բռնագանձումը շարունակվում է նաև այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա։

3. Մինչև 200.000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

4. 200.000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։

6. Պարտապանի ամուսնու եկամուտները բռնագանձման ենթակա չեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։