Հոդված 7. Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները
Հոդված 7. Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները
1. Կատարողական վարույթի մասնակիցներն օրենքով նախատեսված պահանջների և սահմանափակումների պահպանմամբ իրավունք ունեն՝
1) ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, վարույթի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկներ.
3) մասնակցելու կատարողական գործողություններին.
4) ներկայացնելու դիմումներ, միջնորդություններ, ապացույցներ և բացատրություններ.
5) վարույթում ծագող հարցերի կապակցությամբ ներկայացնելու դիրքորոշումներ, ներառյալ վարույթի մյուս մասնակիցների միջնորդությունների և դիրքորոշումների վերաբերյալ.
6) բողոքարկելու հարկադիր կատարողի որոշումները, գործողությունները և անգործությունը.
7) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված՝ կատարողական վարույթին առնչվող այլ գործողություններ։
2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պարտականություններ։