Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Վիճակախաղերի շահումային ֆոնդի խաղարկումը և արդյունքների հրապարակումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Վիճակախաղերի շահումային ֆոնդի խաղարկումը և արդյունքների հրապարակումը

1. Շահումային ֆոնդի խաղարկություն է համարվում հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգը, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը:

2. Վիճակախաղի շահումային ֆոնդը չի կարող պակաս լինել վիճակախաղին մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսից:

3. Վիճակախաղի կազմակերպիչն ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի ձևավորումն ու մասնակիցների միջև բաշխումը:

4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում կազմակերպիչն առնվազն եռամսյա ժամանակահատվածում ապահովում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը՝ անկախ տվյալ խմբաքանակի ամբողջությամբ իրացման փաստից:

5. Խաղարկությունով վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:

6. Առանց խաղարկության վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 5-ը իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ համարների (սերիաների) և շահումի չափի:

7. Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո՝ հնգօրյա ժամկետում, իր պաշտոնական կայքում, օպերատորի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները՝ նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը և տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) և շահումի չափի:

8. Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը:

(հոդվածը 03.07.26 ՀՕ-349-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։