Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 29.1. Օպերատորի ընտրության ընթացակարգի բողոքարկման իրավունքը
Հոդված 29.1. Օպերատորի ընտրության ընթացակարգի բողոքարկման իրավունքը
1. Օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքներով շահագրգիռ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու Հանձնաժողովի՝ որակավորման հայտը մերժելու կամ հաղթող հայտատուի հայտարարման վերաբերյալ որոշումը համապատասխան որոշման ծանուցման կամ հրապարակման օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:
2. Օպերատորի ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ Հանձնաժողովի որոշումների բողոքարկման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն և կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ։
(29.1-ին հոդվածը լրաց. 13.02.26 ՀՕ-50-Ն)
(13.02.26 ՀՕ-50-Ն օրենքն ունի անցումային դրույթ)