Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 21. Վիճակախաղի տոմսերը, դրանց մարումը, հաշվառումը և պահպանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Վիճակախաղի տոմսերը, դրանց մարումը, հաշվառումը և պահպանումը

1. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվում է անկանխիկ եղանակով և միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

2. Թղթային կրիչի կիրառմամբ վաճառքի ենթակա վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն Կառավարության սահմանած հսկիչ նշաններ:

3. Վիճակախաղերի տոմսերի վաճառքն իրականացվում է շահումների ցուցադրման վայրից ոչ մոտ, քան 500 մետր հեռավորության վրա:

4. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի՝

1) վիճակախաղի կազմակերպչի անվանումը.

2) վիճակախաղի կազմակերպչի ապրանքային նշանը (լոգոն), վիճակախաղի անվանումը.

3) վիճակախաղի տոմսի համարը (սերիան).

4) վիճակախաղի տոմսի գինը.

5) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի պահանջներին.

6) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետները.

7) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.

8) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը (առկայության դեպքում) կամ պաշտոնական կայքի հասցեն, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը և ժամը:

5. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները հանդիսանում հաստատված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի անբաժանելի մաս են:

6. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են մարման, հաշվառման և պահպանման վիճակախաղի կազմակերպչի ստեղծած՝ չորս անդամից բաղկացած, վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման, մարման և պահպանման հանձնաժողովի մասնակցությամբ՝

1) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ հերթական խաղարկությունից առաջ, բայց այնպես, որ ապահովվի իրացված և մարված տոմսերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը.

2) առանց խաղարկության վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղն ավարտելու մասին կազմակերպչի և օպերատորի պաշտոնական կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հայտարարության հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:

7. Վերահսկող մարմնի և օպերատորի ներկայացուցիչներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ մասնակցելու վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառմանը և մարմանը:

8. Հանձնաժողովի անդամները հաշվառում են չիրացված տոմսերը, ստուգում դրանց իսկությունը և մարում՝ դակելով կամ կտրելով դրանց անկյունն այնպես, որ չվնասվի տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը, խաղարկությանը մասնակցող դաշտերը և Կառավարության սահմանած հսկիչ նշանը:

9. Հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով կազմում է համապատասխան տեղեկանք, որտեղ նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, պահպանման ենթակա վիճակախաղի մարված տոմսերը՝ ըստ սերիաների, համարների, և դրանց ընդհանուր քանակը:

10. Վիճակախաղի մարված և պահպանման ենթակա տոմսերի վերաբերյալ կազմված տեղեկանքը հաստատվում է հանձնաժողովի առնվազն չորս անդամի էլեկտրոնային ստորագրություններով:

11. Վիճակախաղի մարված տոմսերի պահպանման ձևն ու վայրը, որտեղ առկա են պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ապահովում է կազմակերպիչը:

12. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում չիրացված տոմսերի հաշվառման, մարման, մարված տոմսերի պահպանման և հանձնաժողովի աշխատանքի համար:

13. Վիճակախաղի մարված տոմսերը ենթակա են պահպանման տեղեկանքի կազմման պահից առնվազն երկու տարի:

14. Էլեկտրոնային կրիչների կիրառմամբ չիրացված տոմսերի հաշվառումն ու մարումն իրականացվում է նախապես գեներացված վիճակախաղային համակցություններ պարունակող գրառումների ամբողջական ցանկից (թողարկված տոմսեր) ընդունված (գրանցված) համակցությունների (իրացված տոմսեր) նվազեցման միջոցով:

(հոդվածը 03.07.26 ՀՕ-349-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։