Հոդված 54. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը
Հոդված 54. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը
1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով Վերահսկող մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը և այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տրված խախտումը Վերահսկող մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝
1) թույլ է տվել սույն օրենքի 12-րդ կամ 22-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգի խախտում.
2) չի ապահովել սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «բ», «ե», «զ» կամ «ժա» կետերում նշված պահանջներից որևէ մեկը: