Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 29. Առաջարկի հարցման փուլը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Առաջարկի հարցման փուլը

1․ Առաջարկի հարցման փուլին մասնակցում են որակավորված հայտատուների ցանկում ներառված հայտատուները։

2. Որակավորված հայտատուներին առաջարկի հարցմամբ ներկայացվող պահանջները և դրանց, այդ թվում՝ դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրի գնահատման կշիռները, առաջարկի հարցմամբ ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները, տեխնիկական և ֆինանսական առաջարկների կազմման, ներկայացման, հաշվառման, Հանձնաժողովի կողմից կազմակերպվող աշխատանքային քննարկումների արձանագրությունների վարման, տեխնիկական և ֆինանսական առաջարկների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատասխանությունների դեպքում դրանց շտկման, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու, հայտերի գնահատման արդյունքների հրապարակման կարգը, ինչպես նաև հայտերի գործողության ժամկետներ հաստատվում են Ընթացակարգով։

3. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։