Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 43. Բողոքը կազմակերպչին ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43. Բողոքը կազմակերպչին ներկայացնելը

1. Մինչև պահանջը Վերահսկող մարմին ներկայացնելը խաղացողը բողոքը ներկայացնում է կազմակերպչին՝ վերջինիս կանոնակարգով սահմանված ժամկետում։ Սույն մասով սահմանված պահանջը պահպանված չլինելու դեպքում խաղացողի բողոքը ենթակա չէ քննարկման։

2. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ խաղացողի գրավոր բողոքն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում խաղացողին գրավոր տրամադրել վերջնական պատասխան կամ գրավոր պատասխանով երկարաձգել վերջնական պատասխանի ժամկետը՝ լրացուցիչ մինչև 20 աշխատանքային օր:

3. Կազմակերպչի վերջնական պատասխանը պետք է արտահայտի կազմակերպչի հստակ դիրքորոշումը խաղացողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ:

4. Կազմակերպչի վերջնական պատասխանն ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում խաղացողն իրավունք է ձեռք բերում բողոք ներկայացնելու Վերահսկող մարմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։