Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 45. Որոշումը բողոքի վերաբերյալ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 45. Որոշումը բողոքի վերաբերյալ

1. Բողոքի քննության արդյունքներով Վերահսկող մարմինը բողոքն ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին և ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ կազմակերպչին և բողոք բերող անձին:

2. Այն դեպքում, երբ որոշում է կայացվում բողոքը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա Վերահսկող մարմինը սահմանում է կազմակերպչի կողմից որոշումը կատարելու կարգը և ժամկետը:

3. Վերահսկող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կազմակերպչի կանոնակարգի պահանջները:

4. Վերահսկող մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։