Հոդված 53. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
Հոդված 53. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները
1. Սույն օրենքի խախտման դեպքում Վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
1) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
2) տուգանք:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «թ» ենթակետի կամ 8-րդ կետի «դ» ենթակետի կամ 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի համաձայն:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետի «դ» ենթակետի կամ 10-րդ կետի պահանջի խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն:
4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմք հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է Լիազոր մարմին՝ կասեցման կամ դադարեցման գործընթացն իրականացնելու համար ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
5. Սույն օրենքի խախտման դեպքում Լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետևյալ միջոցները.
1) լիցենզիայի գործողության կասեցում.
2) լիցենզիայի գործողության դադարեցում: