Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Վիճակախաղերի գործունեության կազմակերպումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Վիճակախաղերի գործունեության կազմակերպումը

1. Վիճակախաղը կարող է կազմակերպվել Լիազոր մարմնի տրամադրած՝ վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի հիման վրա: Վիճակախաղը կարող է կազմակերպվել նաև խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահում:

2. Խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման դեպքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիայում նշվում է նաև խաղասրահի միջոցով վիճակախաղի գործունեության կազմակերպման վայրի հասցեն:

3. Խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան:

4. Խաղասրահի միջոցով վիճակախաղերի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված խաղասրահների յուրաքանչյուր սրահի ընդհանուր մակերեսը չի կարող գերազանցել 200 քառակուսի մետրը:

5. Լիցենզիայում չնշված կայքերի և հավելվածների միջոցով, ինչպես նաև խաղասրահի միջոցով վիճակախաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների և փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում վիճակախաղի գործունեության կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

(հոդվածը 03.07.26 ՀՕ-349-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը գործողության մեջ դրվելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։