Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Վիճակախաղերի գործունեության առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Վիճակախաղերի գործունեության առանձնահատկությունները

1. Վիճակախաղերի կազմակերպումը վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց է, որը կարող է կազմակերպվել նաև խաղասրահի միջոցով:

2. Վիճակախաղի կազմակերպման տեսակներն են՝ խաղարկությունով, առանց խաղարկության կամ համակցված:

3. Խաղարկությունով վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց հետո կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով:

4. Առանց խաղարկության վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո:

5. Համակցված վիճակախաղի դեպքում վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և' անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և' այն ձեռք բերելուց ու կազմակերպչի կողմից խաղարկության անցկացումից հետո՝ դրա արդյունքներով:

6. Վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով:

7․ Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային եղանակով կամ ինտերնետ հասանելիության միջոցով վիճակախաղի կազմակերպումը, այդ թվում` ավտոմատացված սարքավորումների միջոցով առանց խաղարկության, խաղարկությունով և համակցված վիճակախաղի կազմակերպումը:

8. Վիճակախաղի կազմակերպչի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման ենթակա են՝

1) լիցենզիայի համարը.

2) սույն օրենքի 47-49-րդ հոդվածներով նախատեսված՝ խաղերին մասնակցության սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը.

3) վիճակախաղերի տեսակները, նկարագրերը, անցկացման կարգը (կանոնները) կամ ինտերնետային էջի հասցեն, որտեղ կարելի է ծանոթանալ այդ տեղեկատվությանը.

4) մասնակցության կարգը:

9. Պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները համարվում են հաստատված Կանոնակարգի անբաժանելի մասը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։