Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Խաղային գործունեության կարգավորման օրենսդրությունը
Հոդված 3. Խաղային գործունեության կարգավորման օրենսդրությունը
1. Խաղային գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
2. Սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանում է Կառավարությունը։