Հոդված 35. Օպերատորի լիազորությունների դադարեցումը
Հոդված 35. Օպերատորի լիազորությունների դադարեցումը
1. Օպերատորի լիազորությունները կարող են դադարեցվել օպերատորի սեփական դիմումի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Օպերատորի լիազորությունը դադարեցվում է, եթե՝
1) օպերատոր ընտրվելուց հետո չի իրականացնում խաղային գործունեության կարգավորման գործառնությունները.
2) օպերատորը վերակազմակերպվել է կամ լուծարվել.
3) օպերատորը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.
4) օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պարբերական (երկու և ավելի) խախտումներ.
5) օպերատորը կամ նրա ղեկավարները դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել մեղավոր կատարված հանցագործության համար․
6) Վերահսկող մարմինն արձանագրել է օպերատորի կողմից տեղեկությունների խեղաթյուրման փաստ․
7) օպերատորը հրապարակել է ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր․
8) օրենքով սահմանված այլ հիմքերի առկայության դեպքում:
3․ Օպերատորի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վերահսկող մարմինը։ Հսկողության իրականացման, խախտումների արձանագրման կարգը սահմանում է Կառավարությունը։
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված հիմքեր ի հայտ գալու դեպքում Վերահսկող մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օպերատոր սահմանելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օպերատորի ընտրության նոր մրցույթ անցկացնելու մասին Կառավարության որոշման նախագիծ: