Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Հոդված 38. Օպերացիոն վկայագրի գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 38. Օպերացիոն վկայագրի գործողության դադարեցումը

1. Օպերացիոն վկայագրի գործողությունը օպերատորի կողմից կարող է դադարեցվել հետևյալ դեպքերում․

1) օպերացիոն վկայագրի իրավատիրոջ դիմումի համաձայն․

2) եթե հայտնի է դարձել վկայագիր տրամադրելու համար պարտադիր պայմաններից որևէ մեկի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցներ վկայագրի չտրամադրմանը․

3) չի կատարվում սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված՝ օպերացիոն վկայագրի իրավատիրոջ պարտավորություններից որևէ մեկը․

4) եթե օպերատորն ունի հիմնավոր կասկած առ այն, որ օպերացիոն վկայագիր ստանալու համար դիմելիս ներկայացվել են կեղծ տեղեկություններ․

5) եթե վկայագրի իրավատերը հանդիսանում է այն կազմակերպչի պատասխանատու անձ, կառավարման մարմնի անդամ, բաժնետեր, մասնակից, փայատեր կամ նշանակալից մասնակից, որի լիցենզիայի գործողությունը, որպես պատասխանատվության միջոց, դադարեցվել է Լիազոր մարմնի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։