Գլուխ 7 · ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 44. Բողոք ներկայացնելը
Հոդված 44. Բողոք ներկայացնելը
1. Վերահսկող մարմինը քննում է բողոքը, եթե խաղացողը այն ներկայացրել է վեց ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ ստացել է կազմակերպչի վերջնական պատասխանը, կամ սույն օրենքով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:
2. Վերահսկող մարմինը քննում է նաև այն բողոքները, որոնք անհաղթահարելի ուժի գործողության հետևանքով բերվել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ:
3. Բողոքի քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը: