Գլուխ 7 · ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 46. Օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունները
Հոդված 46. Օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունները
1. Օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունները, վեճերը (այդ թվում՝ հայտերի և դիմումների մերժման մասով) լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմելու Վերահսկող մարմին՝ վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով:
2. Վերահսկող մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Բողոքի քննարկման արդյունքներով Վերահսկող մարմնի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։