Հոդված 20. Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայությունները
Հոդված 20. Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայությունները
1. Սոցիալական աջակցության ոլորտի հիմնական սոցիալական ծառայություններն են`
1) խորհրդատվական օգնությունը.
2) սոցիալ-վերականգնողական օգնությունը.
3) բնաիրային օգնությունը.
4) կենցաղավարման օգնությունը․
5) կացարանով ապահովումը.
6) խնամքը.
7) իրավաբանական օգնությունը.
8) օրենսդրությամբ սահմանված նպաստների կամ այլ դրամական օգնության նշանակումը և վճարումը.
9) զբաղվածության ծառայությունները.
10) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնությունը.
11) բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցումը կամ հատուցումը.
12) սոցիալ-հոգեբանական օգնությունը.
13) սոցիալական պատրոնաժը.
14) սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնությունը.
15) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ:
2. Անձին կամ ընտանիքին միաժամանակ կարող են տրամադրվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ։
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-7-րդ, 9-րդ և 10-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրել նաև դրամական հատուցմամբ, ներառյալ աջակցության քարտի կամ վկայագրի միջոցով։
(20-րդ հոդվածը փոփ. 03.07.26 ՀՕ-354-Ն)
(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)