Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. Խնամքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Խնամքը

1. Խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է՝

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

3. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձի բնակության վայրում՝ պարբերաբար իրականացվող այցելությունների, ինչպես նաև սոցիալական սպասարկման միջոցով:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններն ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով, տրամադրում են շուրջօրյա խնամք երեխաներին կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց:

5. Ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին:

6. Համայնքային փոքր տունն ապահովում է երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, խնամք՝ ուղղված անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

7․ Խնամքը կարող է ներառել նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 1-5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված ծառայությունների տրամադրումը՝ ելնելով անձի կամ ընտանիքի հիմնական պահանջմունքներից կամ սոցիալական կարիքներից:

8. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տեսակները, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը և շահառուների խմբերը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը:

(26-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։