Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ

Հոդված 46.1. Սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46.1. Սոցիալական սպասարկողին ներկայացվող պահանջները

1. Սոցիալական սպասարկողն ապահովում է տնային պայմաններում կամ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող շահառուներին խնամքում ընդգրկված ծառայությունների անմիջական տրամադրումը: Սոցիալական սպասարկողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սպասարկողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական սպասարկողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, սոցիալական սպասարկողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է: Սոցիալական սպասարկողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում:

3. Սոցիալական սպասարկողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ սոցիալական սպասարկողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի:

4. Սոցիալական սպասարկողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կազմակերպության, լինում են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սպասարկող.

2) մասնավոր ոլորտի սոցիալական սպասարկող:

5. Սոցիալական սպասարկողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է: Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սպասարկողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման:

6. Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սոցիալական երաշխիքներից օգտվում են նաև սոցիալական սպասարկողները:

(46.1-ին հոդվածը լրաց. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։