Հոդված 24. Կենցաղավարման օգնությունը
Հոդված 24. Կենցաղավարման օգնությունը
(վերնագիրը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)
1. Կենցաղավարման օգնությունն անձի կենցաղային պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է: Կենցաղավարման օգնությունը կարող է տրամադրվել հետևյալ ձևերով.
1) ֆինանսատնտեսական գրագիտության, ծնողավարման, կենցաղավարման և այլ սոցիալական հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում կամ
2) բաղնիքի, լվացքատան, այդ թվում՝ շրջիկ, կազմակերպում կամ ծախսերի հատուցում կամ
3) սոցիալական տաքսիի տրամադրում կամ
4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով:
2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կենցաղավարման օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:
(24-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)
(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)