Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱՆ

Հոդված 46. Սոցիալական սատարողին ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Սոցիալական սատարողին ներկայացվող պահանջները

1. Սոցիալական սատարողն օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող, սոցիալական սատարողի մասնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Սոցիալական սատարողն առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձն է։ Սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտած լինելու մասին համապատասխան վկայականի առկայությունը պարտադիր չէ, եթե անձն ունի սոցիալական աշխատանքի նախնական կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական որակավորում։

3. Սոցիալական սատարողը համարվում է հավաստագրված, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մասնագիտական որակավորումը կամ սոցիալական սատարողների համար նախատեսված հատուկ ուսուցման դասընթացն ավարտելու մասին վկայականն ստանալուց հետո չի անցել երեք տարի։

4. Սոցիալական սատարողները, ըստ աշխատանքն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու մարմնի կամ կազմակերպության, լինում են՝

1) քաղաքացիական ծառայող սոցիալական սատարող.

2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակա կազմակերպությունների սոցիալական սատարող.

3) համայնքային ծառայող սոցիալական սատարող.

4) այլ կազմակերպությունների սոցիալական սատարող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող (այսուհետ՝ մասնավոր ոլորտ) սոցիալական սատարող.

5) քաղաքացիական աշխատանք կատարող սոցիալական սատարող։

5. Քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սատարողի համար պարտադիր չէ սույն օրենքով նախատեսված հավաստագրման պահանջը։

6. Բացառությամբ քաղաքացիական ծառայող կամ համայնքային ծառայող սոցիալական սատարողի, սոցիալական սատարողը շարունակում է իր աշխատանքային գործունեությունը, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետում հավաստագրվում է։ Սահմանված ժամկետում չհավաստագրվելու դեպքում սոցիալական սատարողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման։

(46-րդ հոդվածը փոփ. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։