Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 12. Համայնքային սոցիալական ծրագիրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Համայնքային սոցիալական ծրագիրը

1. Համայնքային սոցիալական ծրագիրը մշակում է համայնքի ղեկավարը, իսկ հաստատում է համայնքի ավագանին։

2. Համայնքային սոցիալական ծրագիրը մշակվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մասնակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող համագործակցության ցանցի մասնակիցներին և համայնքի բնակչության ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

3. Համայնքային սոցիալական ծրագիրն իրականացվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով կամ պայմանագրային հիմունքներով՝ համայնքում գործող համագործակցության ցանցի մասնակցի կամ շահագրգիռ այլ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից:

4. Համայնքային սոցիալական ծրագիրը ֆինանսավորվում է՝

1) համայնքի բյուջեի միջոցներից կամ

2) կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից կամ

3) վճարովի սոցիալական ծառայություններ ստանալու դիմաց վճարներից կամ

4) պետական բյուջեի միջոցներից՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում.

5) օրենքով չարգելված այլ միջոցներից։

5. Համայնքային սոցիալական ծրագրի շրջանակում սոցիալական աջակցության տրամադրումը պարտադիր է։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։

(12-րդ հոդվածը լրաց. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։