Գլուխ 3 · ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Համագործակցության և աջակցող ցանցերը
Հոդված 15. Համագործակցության և աջակցող ցանցերը
1. Համագործակցության ցանցի մասնակիցների համագործակցությունն իրականացվում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի կամ միջգերատեսչական սոցիալական համագործակցության շրջանակում, իսկ աջակցող ցանցի մասնակիցների համագործակցությունն իրականացվում է յուրաքանչյուր սոցիալական դեպքի վարման շրջանակում։
2. Համագործակցության ցանցում (սոցիալական համագործակցության համաձայնագրերի շրջանակում) ընդգրկվող մարմինների (ներառյալ ներկայացուցիչների) ցանկը հաստատում է պետական լիազոր մարմինը, իսկ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք համագործակցության ցանցին միանում են կամավոր հիմունքներով: