Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 23. Բնաիրային օգնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Բնաիրային օգնությունը

1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները բավարարելու նպատակով անձին կամ ընտանիքին տրամադրվող օգնությունն է։ Բնաիրային օգնությունը կարող է տրամադրվել հետևյալ ձևերով.

1) շրջիկ խոհանոցի կամ ճաշարանի կողմից սննդի կազմակերպում կամ

2) մթերքի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների, առաջին անհրաժեշտության կենցաղային այլ ապրանքների, դեղերի տրամադրում կամ դրանց ձեռքբերման համար հատուցում կամ

3) վառելանյութի տրամադրում կամ ձեռքբերման համար հատուցում կամ

4) օրենսդրությամբ նախատեսված այլ ձևերով։

2. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

(23-րդ հոդվածը խմբ. 03.07.26 ՀՕ-354-Ն)

(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։