Հոդված 4. Սոցիալական աջակցության իրավունքը
Հոդված 4. Սոցիալական աջակցության իրավունքը
1. Սոցիալական աջակցության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձը, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, ապաստան հայցողը, իսկ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում՝ նաև Կառավարության որոշմամբ նախատեսված այլ անձինք։
2. Ապաստան հայցողին և փախստականին սոցիալական աջակցությունը տրամադրվում է՝ հաշվի առնելով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով նախատեսված կարգավորումները:
(4-րդ հոդվածը լրաց. 03.07.26 ՀՕ-354-Ն)
(03.07.26 ՀՕ-354-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)