Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 21. Օրինականության սկզբունքը կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս
Հոդված 21. Օրինականության սկզբունքը կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս
1. Զինծառայողը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության այլ կերպ, քան սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
2. Հրամանատարները կարգապահական տույժի միջոցներ կիրառում են իրենց իրավասության շրջանակներում` սույն օրենքով սահմանված հիմքերով և կարգով:
3. Կարգապահական իրավախախտումների համար ներգործության միջոցներ կիրառելիս օրենսդրության պահանջների կատարումն ապահովվում է վերադաս մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից անընդմեջ վերահսկողությամբ, գանգատարկման իրավունքով, օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով: