Գլուխ 3 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Ծայրահեղ անհրաժեշտությունը
Հոդված 16. Ծայրահեղ անհրաժեշտությունը
1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենքով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է զինվորական ծառայության կարգին, իր անձին կամ այլ զինծառայողների կամ քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:
(հոդվածը 13.04.23 ՀՕ-125-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)