Հոդված 41. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը
Հոդված 41. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը
1. Հրամանատարի (պետի) կամ այլ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
(41-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)