Հոդված 36. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
Հոդված 36. Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը
1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, կամ զինվորական հերթական կոչում ստանալու ժամկետի կասեցմամբ` վեց ամիս ժամկետով, կամ պաշտոնի իջեցմամբ` մեկ աստիճանով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ներքին ծառայության կանոնագրքային կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`
նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև քսան օր ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` նկատողությամբ կամ գերատեսչական կրծքանշանից զրկմամբ կամ զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:
(36-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)