Հոդված 28. Կարգապահական տույժերը կիրառելու կարգը
Հոդված 28. Կարգապահական տույժերը կիրառելու կարգը
1. «Նկատողություն» և «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով և հայտարարվում են անհատապես կամ շարքի առաջ:
2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» և «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով և հայտարարվում են անհատապես կամ համապատասխան շարքի առաջ` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակման իրավունքից, իսկ «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողին տրվում է ոչ պակաս, քան 1 արտահերթ աշխատանքի վերակարգ, որի տևողությունը չի կարող գերազանցել 4 ժամը և օրվա կարգացուցակով նախատեսված երեկոյան անվանականչի հայտարարումը:
2.1.
3. «Հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում զինծառայողին չի տրվում արձակուրդ: Ընդ որում, նման կարգապահական տույժ չի կարող տրվել պարտադիր զինծառայողի ծառայության վերջին երեք ամիսների ընթացքում:
4. «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժը տրվում է մեկից ավելի անգամ դիտավորությամբ կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժերի ենթարկված կամ մեկ կոպիտ խախտում թույլ տված զինծառայողին, կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժ տրվում է զորամասի հրամանատարից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող հրամանատարների (պետերի) հրամանով: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժի ենթարկված զինծառայողներն ուղարկվում են համապատասխան կարգապահական վաշտեր, որոնք ստեղծվում են կայազորային սկզբունքով: Կարգապահական վաշտերում իրականացվում է օրվա խստացված կարգացուցակով ծառայություն: Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
5. «Գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժ տալու դեպքում զինծառայողից վերցվում է ստացած համապատասխան գերատեսչական կրծքանշանը:
6. «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:
7. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և նշանակվում է զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի:
8. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը համարվում է շնորհված զինվորական կոչումից մեկ աստիճան ցածր զինվորական կոչում ունեցող:
9. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի կրման ժամանակահատվածը չի հաշվարկվում զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետում:
10. «Ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ուղարկվում է օրենքով սահմանված կարգով հետագա զինվորական ծառայությունը շարունակելու կամ արձակվում է զինվորական ծառայությունից:
11. «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-311-Ն)
(հոդվածը 13.04.23 ՀՕ-125-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)