Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-05-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · (գլուխը 13.04.23 ՀՕ-125-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)

Հոդված 31. Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

գործել է մինչև 2023-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 31. Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև քսան օր տևողությամբ, իսկ ենթասպաների կամ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ կոչումը մեկ աստիճանով իջեցնելով կամ հերթական կոչում ստանալու ժամկետը կասեցնելով` վեց ամիս ժամկետով, կամ զինվորական ծառայությունից արձակմամբ:

2. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը ստորադասի (ենթակայի) կողմից ժամանակին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով, իսկ ենթասպաների կամ սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ հիմնական արձակուրդի տրման հետաձգմամբ կամ կարգապահական վաշտ ուղարկելով` մինչև մեկ ամիս ժամկետով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցմամբ կամ նախազգուշացմամբ` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին:

4. Հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

խիստ նկատողությամբ կամ աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակմամբ կամ զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկելով, իսկ ենթասպաների և սպաների նկատմամբ` խիստ նկատողությամբ կամ հերթական կոչում ստանալու ժամկետը կասեցնելով` երեք ամիս ժամկետով:

5. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական խախտման համար ռազմաուսումնական հաստատությունում սովորող զինծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի տեսակը:

6. Սույն գլխի իմաստով հրամանատար (պետ) է ի պաշտոնե կամ կոչումով ավագ համարվող այն անձը, որը տվյալ իրավահարաբերությունների շրջանակներում տվյալ զինծառայողի նկատմամբ ունեցել է վերադասություն` իր լիազորություններից բխող հրամաններ, հանձնարարականներ տալու և դրանց կատարումը ապահովելու իրավասությամբ:

(31-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-311-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։