Գլուխ 3 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Կարգապահական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը
Հոդված 15. Կարգապահական իրավախախտումը անզգուշությամբ կատարելը
1. Կարգապահական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք: