Հոդված 24. Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը
Հոդված 24. Շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը
1. Շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պարտադիր զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-7-րդ, 9-11-րդ կետերով, իսկ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին` նաև 12-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերը:
2. Շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-13-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:
(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)