Գլուխ 3 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Ծայրահեղ անհրաժեշտությունը
Հոդված 16. Ծայրահեղ անհրաժեշտությունը
1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեև սույն օրենքի հատուկ մասով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության վիճակը մեկնաբանվում և կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված իմաստով և կարգով:
(16-րդ հոդվածը խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)