Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-09-ից մինչև 2024-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՏԱԼՈՒ, ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2024-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 23. Զինծառայողներին տրվող կարգապահական տույժերը

1. Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մինչև 1 ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.

5) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով.

6) կարգապահական վաշտ ուղարկելը` տասն օրից մինչև մեկ ամիս ժամկետով.

7) գերատեսչական կրծքանշանից զրկում.

8) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

9) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

10) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

11) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով.

12) ռազմաուսումնական հաստատությունից հեռացում.

13) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերի հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

3. Կին զինծառայողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:

(23-րդ հոդվածը խմբ., փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։