Գլուխ 2 · ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին տրվող խրախուսանքները
Հոդված 9. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին տրվող խրախուսանքները
1. Ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները: Այլ զորքերի ենթասպայական կազմի զինծառայողներին կարող է տրվել նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված խրախուսանքը:
2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ և 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:
(9-րդ հոդվածը լրաց. 13.04.23 ՀՕ-125-Ն)