Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-09-ից մինչև 2024-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Կարգապահական իրավախախտման կանխարգելումը

գործել է մինչև 2024-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 20. Կարգապահական իրավախախտման կանխարգելումը

(վերնագիրը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)

1. Զինծառայողի կողմից ակնհայտ կոպիտ կարգապահական կամ այլ իրավախախտում կատարելու դեպքում նրա հետագա հակաիրավական վարքագիծը կանխելու կամ խափանելու նպատակով մինչև վերջինիս արարքին իրավական գնահատական տալը զորամասի հրամանատարը վերջինիս կարող է փոխադրել այլ զորանոցային վիճակի` մինչև երեք օր տևողությամբ, կասեցնելով զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:

2. Քրեական վարույթի իրականացման նկատառումներից ելնելով` զինծառայողները կարող են քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր պահանջով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման զորամասից այլ զորամաս` կասեցնելով մշտական տեղակայման զորամասում զինծառայողի պաշտոնով նախատեսված զինվորական պարտականությունների կատարումը:

(20-րդ հոդվածը փոփ. 13.04.23 ՀՕ-125-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։