Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
1. Սույն օրենքը սահմանում է զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինվորական կարգապահության պահպանման հետ կապված զինծառայողների պարտականությունները, զինծառայողներին տրվող խրախուսանքի և կարգապահական տույժերի, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ անձանց տրվող խրախուսանքի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների (պետերի) և այլ պաշտոնատար անձանց իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպես նաև կարգավորում է զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում (այսուհետ նաև՝ զինված ուժեր և այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:
(1-ին հոդվածը լրաց., խմբ. 13.04.23 ՀՕ-125-Ն)