Հոդված 113.1. Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները
Հոդված 113.1 . Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները
1. Տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները մինչդատական վարույթում և դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա հաղորդած գրավոր կամ բանավոր տվյալներն են կատարված հանցագործության մասին։
2. Մեկ այլ քրեական գործով կասկածյալը կամ մեղադրյալը կամ ամբաստանյալը կարող է հարցաքննվել ինչպես այդ գործով, այնպես էլ այն գործով իր մեղադրանքի շրջանակներում ցանկացած հանգամանքի շուրջ, որի առնչությամբ ինքը ներգրավվել է հարցաքննվելու համար։
3. Մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննությունը կատարվում է կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։
(113.1 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)