Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 33 · ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՓՈՍՏԱՅԻՆ, ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԸ, ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՍԵԼԸ

Հոդված 240. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԶՆՆՈՒՄԸ և ԱՌԳՐԱՎՈՒՄԸ

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 240. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԶՆՆՈՒՄԸ և ԱՌԳՐԱՎՈՒՄԸ

1. Քննիչն ստորագրությամբ կապի հաստատության պետին, իսկ անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ ծառայողներին, ծանոթացնում է զննում և առգրավում կատարելու մասին որոշմանը և նրա (նրանց) մասնակցությամբ բացում և զննում է նամակագրությունը:

2. Այնպիսի փաստաթղթեր, առարկաներ հայտնաբերելիս, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը կատարում է համապատասխան առաքումների առգրավում կամ սահմանափակվում է դրանցից պատճեններ հանելով: Այն տվյալների բացակայության դեպքում, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, քննիչը ցուցում է տալիս զննված նամակագրությունը հասցեատիրոջը հանձնելու կամ այն իր կողմից սահմանված ժամկետում պահելու մասին:

3. Նամակագրությունը զննելու կամ պահելու յուրաքանչյուր դեպքի մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է ում կողմից, որտեղ, երբ և կոնկրետ որ նամակագրությունն է պահվել կամ ենթարկվել զննման, ինչ է վերցվել, ինչը պետք է հանձնվի հասցեատիրոջը կամ ժամանակավորապես պահվի, որ նամակագրությունից են հանված պատճենները, ինչպիսի տեխնիկական միջոցներ են օգտագործվել և ինչ է հայտնաբերվել: Քննչական գործողությանը մասնակցած բոլոր անձինք պետք է ծանոթացվեն արձանագրությանը, որը նրանք հաստատում են իրենց ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները:

(240-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-181-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։