Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 17 · ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ

Հոդված 131. Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 131. Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը

(վերնագիրը խմբ. 30.06.21 ՀՕ-280-Ն)

1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, ապա քննիչը որոշում է կայացնում նրան ձերբակալելու մասին՝ միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառը, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննության մարմնի աշխատակիցը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Արգելանքի վերցնելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան արգելանքի վերցնելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննության մարմնի աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 36 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան արգելանքի վերցնելու պահից 18 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալն արգելանքի վերցնելու պահից 36 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

(131-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-263, խմբ. 30.06.21 ՀՕ-280-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։