ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 28 · ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ
Հոդված 205.1. Հարցաքննության տևողությունը
Հոդված 205.1. Հարցաքննության տևողությունը
1. Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ մեկուկես ժամից ավելի:
2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ չորս ժամը:
3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:
(205.1 -րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-104-Ն, փոփ. 03.06.20 ՀՕ-300-Ն)