ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 12 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ կամ հանցագործության մասին հաղորդում տվող ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 99.1. Պաշտպանության միջոցների դադարեցման հիմքերը և կարգը
Հոդված 99.1. Պաշտպանության միջոցների դադարեցման հիմքերը և կարգը
1. Պաշտպանության միջոցների իրականացումը կարող է դադարեցվել, եթե պաշտպանվող անձը՝
1) այդ մասին ներկայացրել է գրավոր դիմում.
2) տվել է կեղծ ցուցմունք, որը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
3) չի կատարել սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պարտականությունները.
4) այլևս պաշտպանության կարիք չունի՝ իր կյանքին կամ անվտանգությանը սպառնացող իրական վտանգի վերացման պատճառով.
5) մահացել է:
2. Պաշտպանության միջոցների իրականացման դադարեցումը կատարվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, որի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է պաշտպանվող անձին, որը կարող է այն բողոքարկել դատական կարգով:
(99.1 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)