Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 426.6. Դատախազի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո

գործել է մինչև 2022-07-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 426.6. Դատախազի գործողությունները նոր երևան եկած հանգամանքների (ուսումնասիրությունը) քննությունն ավարտելուց հետո

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

1. Նոր երևան եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո դատական ակտը վերանայելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության արդյունքներով կազմված եզրակացությունն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:

2. Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, գործի վերանայման հիմքերն առկա համարելով, բողոք են ներկայացնում դատարան` դրան կցելով համապատասխանաբար քննության կամ ուսումնասիրության ակտերը:

3. Դատական ակտերը վերանայելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդում ներկայացրած անձին:

(426.6-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

(հոդվածի 08.10.08 ՍԴՈ-765 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-237-Ն օրենքի 21-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 426.7. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոքները և դրանց ներկայացվող պահանջները

(վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է բովանդակի՝

1) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.

2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.

4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

5) բողոք ներկայացրած անձի պահանջը.

6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը.

7) բողոք ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Բողոքին կցվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաև այլ նյութեր:

3. Բողոք ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենների հետ պատշաճորեն ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը:

(426.7-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, 20.05.10 ՀՕ-96-Ն)

(426.7-րդ հոդվածի 4-րդ մասը 13.10.09 ՍԴՈ-833 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 20.05.10 ՀՕ-96-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 426.8. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը

1. Դատարանը դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:

2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝

1) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ

2) առերևույթ բացակայում է նոր երևան եկած հանգամանքը, կամ

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)

4) դատական ակտը վերանայելու համար հիմք դարձած նոր հանգամանքը հաստատող ապացույց չի ներկայացվել, և եթե դատարանին հայտնի չէ նման հանգամանքի առկայությունը, կամ

5) բողոքը ներկայացրել կամ ստորագրել է ոչ պատշաճ անձը, կամ այն ընդհանրապես ստորագրված չէ:

3. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնում է բողոքը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

(426.8-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

(հոդվածի 21.10.08 ՍԴՈ-767 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 26.12.2008 ՀՕ-237-Ն օրենքի 22-րդ հոդվածի փոփոխությամբ)

&#9878Հոդված 426.9. Դատական ակտերի վերանայումը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

(426.9-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 26.10.11 ՀՕ-270-Ն)

(բԱԺԻՆԸ ԼՐԱՑ. 28.11.07 ՀՕ-270-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։