Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-20։Բացել գործող տեքստը
ԿՈՂՄԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 12 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ կամ հանցագործության մասին հաղորդում տվող ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 98.10. Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը

գործել է մինչև 2022-07-20Բացել ARLIS-ում

Հոդված 98.10 . Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը

1. Անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կարող է փոխվել նրա արտաքինը:

2. Փաստաթղթերի փոխարինումը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:

(98.10 -րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։