Հոդված 25
Հոդված 25
Վկաներն ու փորձագետները կանչվում են կողմերի դիմումի համաձայն կամ Հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ և բոլոր դեպքերում այն պետության կառավարության միջոցով, որի տարածքում նրանք գտնվում են։
Վկաներին հարցաքննում են հաջորդաբար և առանձին՝ ներկայացուցիչների և պաշտպանների ներկայությամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի համաձայն։