Հոդված 44
Հոդված 44
Յուրաքանչյուր Պայմանավորվող տերություն սույն փաստաթղթի վավերացումից հետո երեք ամսվա ընթացքում պետք է ընտրի ոչ ավել, քան չորս անձ, որոնք քաջատեղյակ են միջազգային իրավունքին, ունեն բարձր բարոյական համբավ և պատրաստակամ են ստանձնելու Արբիտրի պարտականությունները: Ընտրված անձինք որպես դատարանի անդամներ գրանցվում են ցուցակում, որի մասին բյուրոն ծանուցում է Պայմանավորվող բոլոր տերություններին։
Արբիտրների ցուցակում ցանկացած փոփոխության մասին բյուրոն ծանուցում է Պայմանավորվող տերություններին։
Երկու կամ ավելի տերություններ կարող են համաձայնել մեկ կամ մի քանի անդամի համատեղ ընտրման շուրջ։
Միևնույն անձը կարող է ընտրվել տարբեր տերությունների կողմից։ Դատարանի անդամները նշանակվում են վեց տարի պաշտոնավարման ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։
Դատարանի անդամի մահվան կամ հրաժարականի դեպքում թափուր տեղը համալրվում է նույն ընթացակարգով, որով վերջինս նշանակվել էր։ Այս դեպքում նշանակումը կատարվում է նոր՝ վեց տարի ժամկետով։