Գլուխ I. Արբիտրաժային համակարգը
Հոդված 84
Հոդված 84
Արբիտրաժային վճիռը պարտադիր է միայն վիճող կողմերի համար։
Երբ այն վերաբերում է Կոնվենցիայի մեկնաբանմանը, որի կողմ են նաև վեճի մասնակից չհանդիսացող տերությունները, վեճի կողմ հանդիսացող պետություններն այդ մասին ողջամիտ ժամկետում հայտնում են Ստորագրող տերություններին։ Այս տերություններից յուրաքանչյուրն իրավունք ունի միջամտելու գործի ընթացքին: Եթե նրանցից մեկը կամ մի քանիսն օգտվում են այս իրավունքից, Արբիտրաժային վճռում ներառված մեկնաբանությունը հավասարապես պարտադիր է դառնում նրանց համար։