Հոդված 45
Հոդված 45
Երբ Պայմանավորվող տերությունները ցանկանում են դիմել Մշտական արբիտրաժային դատարան իրենց միջև ծագած տարաձայնությունը լուծելու համար, այդ տարաձայնությունը լուծող իրավասու Տրիբունալ կազմելու համար արբիտրների ընտրությունը կատարվում է Դատարանի անդամների հիմնական ցուցակից:
Այն դեպքում, երբ Արբիտրաժային տրիբունալի կազմը չի որոշվում կողմերի ուղղակի համաձայնությամբ, կիրառվում է հետևյալ կարգը
Յուրաքանչյուր կողմ նշանակում է երկու արբիտր, որոնցից միայն մեկը կարող է հանդիսանալ տվյալ տերության քաղաքացի կամ ընտրվել այդ պետության կողմից որպես մշտական դատարանի անդամներ առաջարկված անձանց ցանկից։ Այս արբիտրներն իրենց միջից ընտրում են նախագահող արբիտր։
Ձայների հավասարության դեպքում նախագահի ընտրությունը վստահվում է կողմերի համատեղ որոշմամբ ընտրված երրորդ տերությանը։
Եթե այս հարցի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա յուրաքանչյուր կողմ ընտրում է այլ տերություն, և նախագահող արբիտրի ընտրությունը կատարվում է ընտրված տերությունների կողմից։
Եթե երկամսյա ժամկետում այս երկու տերությունները համաձայնության չեն գալիս, նրանցից յուրաքանչյուրն առաջարկում է մշտական դատարանի անդամների ցանկից ընտրված երկու թեկնածու՝ բացառելով այն անդամներին, որոնց ընտրել են կողմերը, կամ որոնք տվյալ տերությունների քաղաքացի են։ Առաջադրված թեկնածուներից նախագահող արբիտր դառնալը որոշվում է վիճակահանությամբ։